Մարտունի քաղաքում ընթանում են բնակելի նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքներ։
Մարտունի քաղաքում բնակելի նոր թաղամաս է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 93 բնակարանները կտրամադրվեն սոցիալապես անապահով, բազմազավակ, կարիքավոր ընտանիքների, ՊԲ զինծառայողների, իսկ մի մասը կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ:
Նոր թաղամասի կառուցման աշխատանքները իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ինչպես նշեց ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը, այս տարվա փետրվարից մեկնարկած բնակելի թաղամասի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2015 թվականի մայիսի կեսերին:
Այն բաղկացած կլինի բազմաբնակարան, քառահարկ չորս շենքերից, որոնցից երեքի արտաքին պատերն ու տանիքները պատրաստ են, իսկ չորրորդի շինաշխատանքները դեռ շարունակվում են:
«Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ՝ ընկերության տնօրենը տեղեկացրեց նաև, որ նախագծի համաձայն՝ թաղամասը կունենա կենտրոնացված ջեռուցում և խաղահրապարակ: