Artsakhpress

Քաղաքական

Հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են Սարգսյանի և Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում. Լավրով

Վերջին 10 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում:

Հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են Սարգսյանի և Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում. Լավրով

Հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են Սարգսյանի և Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում. Լավրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմում:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական, գործընկերային են: Այս տերմիններն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, ՀԱՊԿ փաստաթղթերում և այս կապերը ներառում են մեր ժողովուրդների գործունեության առանց բացառության բոլոր ոլորտները: Վերջին 10 տարիներին հարաբերություններն, իհարկե, զարգացել են մեր երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում: Նրանք պարբերաբար, տարին մի քանի անգամ հանդիպում են ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում, Ռուսաստանում, միջազգային համաժողովների ժամանակ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններն, անշուշտ, անցած 10 տարում կայուն ու որակական աճ են ստացել: «Անցած տարի Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2016-ի համեմատ ավելի քան 30 տոկոսով ավելացել է՝ հասնելով 1 մլրդ 750 մլն դոլարի, սա շատ մեծ գումար է: Ռուսաստանյան կամ հայ-ռուսական համատեղ հարյուրավոր ընկերություններ գործունեություն են ծավալում Հայաստանում և օգուտ են բերում տնտեսությանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

«Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմը ներկայացնում է ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը 2008-֊2018 թվականներին։ 80 րոպե տևողությամբ ֆիլմում բացառիկ հարցազրույցներ կան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Քարնեգի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բըրնսի, Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պիերինիի, Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի դեկան, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Իրենց դիտարկումները ներկայացրել են նաև Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, Վալդայ ակումբի գիտական ղեկավար Ֆյոդր Լուկյանովը, Ամերիկյան ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Էնդրյու Քաչինսը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search