Երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում¸ որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղը։
Տոնական միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացվել են ուսման , սպորտի և գեղարվեստական ինքնագործունեության ասպարեզներում մասնաճյուղի ուսանողների ձեռքբերումները¸ որոնցից լավագույններն արժանացել են հաստատության խրախուսական դիպլոմների։
Ուսանողները հանդես են եկել երգ ու պարերով, հումորային դրվագներով¸ ասմունքով:
Տոնական միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, զինծառայողներ¸ հյուրեր: