Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մայիսի 4-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները:
Եվրոպայի առաջնություն. Պայքարը սկսում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականն առաջին օրն ունի 5 ներկայացուցիչ:
57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով ռումինացի Անդրեյ Դուկովի հետ:
65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւս պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների հետ:
79 կգ քաշային Վարուժան Կաջոյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ֆինն Հենրի Ալեկսի Սելենիուսը:
97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոեւը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ադրբեջանցի Նուրմագոմեդ Գաջիեւի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մայիսի 5-ին: