Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջինը մրցագորգը տրամադրվեց ազատ ոճային ըմբիշներին:
Հայ ազատ ոճայինները մեդալ չեն նվաճել Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի ըմբիշներից ոչ մեկին չի հաջողվել մեդալ նվաճել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին` բրոնզե մեդալին մոտ էր 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, ով 1/8 եզրափակչում ռումինացի Անդրեյ Դուկովի նկատմամբ վստահ հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակչում 0։10 հաշվով պարտվել էր Ադրբեջանը ներկայացնող վրացի Գեորգի Էդիշերաշվիլուն։
Վերջինս հասավ եզրափակիչ և Ջաբուրյանը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնել, որտեղ հայ ըմբիշը 4:
1 հաշվով պարտության է մատնել բուլղար մրցակցին: Բրոնզե մեդալի համար պայքարում Ջաբուրյանը 1:8 հաշվով զիջել է բելառուս Անդրեևին:
61 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 2:13 հաշվով զիջել է թուրք Թոփալին:
65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում 0:3 հաշվով պարտվել է Օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիին:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել է ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտներին: Քառորդ եզրափակչում Մարգարյանն ուժերը չափել է ռուսաստանցի Մոգամեդ Կուրբանալիևի հետ և պարտվել 6։9 հաշվով։
Վերջինս հասել է եզրափակիչ, և հայ մարզիկը հանդես է եկել սփոփիչ գոտեմարտում, սակայն Մարգարյանը 2:5 հաշվով զիջել է Ուկրաինան ներկայացնող Կվյատովսկիին:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում 3:13 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Ալի Փաշա Ումարփաշաևին:
79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթել էր ֆինն Հենրի Ալեկսի Սելենիուսին, սակայն հաջորդ փուլում 1։6 հաշվով պարտություն կրել ադրբեջանցի Ջաբրիալ Հասանովից։
86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 2:6 հաշվով պարտվել է թուրք Ֆաթիհ Էդինին:
92 կգ քաշային Շամիր Աթյանը մեկնարկայինն փուլում հաղթել է շվեդ Ֆրիդին՝ 4:0, սակայն 1/8 եզրափակչում պարտվել է վրացի ըմբիշին՝ 0:3:
97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոևը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 0։3 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Նուրմագոմեդ Գաջիևին:
125 կգ քաշային Լևան Բերիանիձեն առողջական խնդիրների պատճառով բաց է թողել Եվրոպայի առաջնությունը: