2015 թվականի հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները, գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում և միանալով «ԱրմենՏել»-ի ցանցին (Beeline ապրանքանիշ), կարող են կատարել զանգեր 45 դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ):
«Ղարաբաղ Տելեկոմը» «ԱրմենՏել»-ի ցանցում նոր սակագին է առաջարկում
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մամլո ծառայությունից՝ հավելելով, որ 2012 թվականի հոկտեմբերից ընկերության բաժանորդներն օգտվում են իջեցված նմանատիպ սակագներից՝ գրանցվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում:
«Ղարաբաղ Տելեկոմը» հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 12 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովել բջջային հեռախոսակապով:
«Ղարաբաղ Տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի, օպտիկամանրաթելային կապի և անլար ինտերնետ ծառայության (Wi-Fi), ինչպես նաև շարժական ինտերնետ ծառայություն 3G տեխնոլոգիայի միջոցներով: