Facebook ընկերությունը հավելվածների ուսումնասիրության առաջին փուլում կասեցրել է մոտ 200 հավելվածի աշխատանքը, որոնք մուտք են ունեցել դեպի մեծ քանակությամբ օգտատերերի տվյալները:
Facebook-ը կասեցրել է մոտ 200 հավելվածի աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Reuters-ի փոխանցմամբ՝ հավելվածները կասեցվել են հետաքննության շրջանակներում, որի նպատակն է պարզել՝ արդյոք նրանք չարաշահել են օգտատերերի տվյալները:
Ավելի վաղ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո հայտարարել էր բոլոր հավելվածների ուսումնասիրություն սկսելու մասին, որոնք մուտք ունեին դեպի մեծ քանակությամբ տեղեկատվություն: