Մայիսի 18-ին ամբողջ աշխարհում խափանումներ են դիտվում Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում:
Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում դիտվող խնդիրների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, վկայում են Downdetector ծառայության Էջում զետեղված տվյալները, որը հետեւում Է ժողովրդավակություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանումներն սկսվել են Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 17:00-ին: Instagram-ի օգտատերերի կեսից ավելին (58 տոկոսը) իրենց օգտահաշիվներում նորությունների ներբեռնման խնդիրներ ունեն, եւս 24 տոկոսը խափանումներ Է նկատում ծառայության կայքի աշխատանքում, 16 տոկոսը չի կարողանում մտնել օգտահաշիվներ:
Օգտատերերի 52 տոկոսի մոտ Facebook-ը չի աշխատում, 31 տոկոսը չի կարողանում մտնել օգտահաշիվներ, 15 տոկոսի մոտ չեն ներբեռնվում լուսանկարները: Սոցցանցերի աշխատանքում տեղ գտած խնդիրների մասին ամենից շատ հայտնում են Ռուսաստանում, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, ՄԵծ Բրիտանիայում, Էստոնիայում եւ այլ երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: