Terragraph-ը դժավարամատչելի տարածքները համացանցին անլար միացնելու Facebook-ի նախագիծն է, որը կփորձարկվի 2019 թվականին:
Facebook-ը 2019 թվականից ամբողջ աշխարհով անլար համացանց կապահովի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է նախագծի աշխատանքներին մասնակցող Qualcomm ընկերության մարքեթինգի հարցերով մենեջերը, փոխանցում է news.am-ը:
Միացման նպատակը պարզելն է՝ ինչպես երթուղիչներով արագ եւ արդյունավետ փոխանցել տվյալները, քան սովորական Wi-Fi-ով:
Առաջին փուլում Facebook-ի ծրագրերում փոքր տարածքներ են մտնում՝ քաղաքային թաղամասեր կամ մի քանի նման թաղամասեր: Հայտնի է նաեւ դարձել, որ առաջին փորձարկումները նախատեսվում են Բուդապեշտում եւ Կուալա Լումպուրում անցկացնել: