Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարզացրույցում վստահեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ուշադրության կենտրոնում է պահում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակումը եւ կանի ամեն ինչ, որ նրանք ազատ արձակվեն եւ վերադարձվեն Ադրբեջանին:
Սաֆարովին վերադրաձրած Ալիեւը ջանքեր է գործադրում դիվերսանտներին ետ ստանալու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նախագահը զբաղվում է այդ գործով: Նա, ով երկիր վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին, նրանց նույնպես կազատի»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը՝ վստահեցնելով, որ Ասկերովի և Գուլիևի հարցով Ադրբեջանը դիմումներ են ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն, ԵԱՀԿ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտները ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեցին ազատազրկման, նրանցից մեկը ցմահ, մյուսը՝ 22 տարի ժամանակով: