Ադրբեջանցի դիվերսանտների գործը հասել է Թուրքիայի խորհրդարան։
Ադրբեջանցի դիվերսանտների գործը հասել է Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես գրում է haqqin.az-ը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներ Ալի Օզգյունդուզը եւ Մուստաֆա Բալբայը խորհրդարանում բարձրացրել են Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Թուրքիայի խոհրդարանի կողմից որոշում է կայացվել Թուրքիայի ՆԳՆ-ին կոչ անել «քելբաջարյան պատանդներին ազատելու» ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։
Հիշեցնենք, որ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Գուլիեւին դատապարտել էր 22, իսկ Ասկերովին ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
Դատապարտյալների փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները որոշել են վիճարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում։