Artsakhpress

Հասարակական

Դիվերսանտների գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վերսկսված Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը շարունակվել է նաև օրվա երկրորդ կեսին։

Դիվերսանտների գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

Դիվերսանտների գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախ, հանդես է եկել Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը՝ ով իր ճառում նշել է, որ դատավարությունն անցել է օրենքի սահմաններում և հավուր պատշաճի, և ցանկանում է, որ ամեն մարդ իր արածի համար պատասխան տա օրենքի առաջ։


Այնուհետև պաշտպանական ճառով հանդես են եկել՝ դատապաշտպաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը, ինչպես նաև վերջին խոսքի իրավունքից օգտվել են ամբաստանյալներ Շ. Գուլիևը եւ Դ. Ասկերովը։ Մասնավորապես, ամբաստանյալ Դ. Ասկերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը նշել է, որ իր պաշտպանյալը մասնակի է մեղավոր և դատարանից խնդրել է, որպեսզի հնարավորին չափ մեղմ պատիժ կիրառեն, քանի որ վերջինս ունի չորս երեխա։ Իսկ Շ. Գուլիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը պնդել է, որ իր պաշտպանյալը չի գիտակցել, թե իրականում ինչ նպատակով է հատել ԼՂՀ պետական սահմանը։

Հանդես գալով ճառով՝ իր հերթին ամբաստանյալ Ասկերովը նշել է, որ 2005 և 2007 թթ. սահմանը հատելու, ինչպես նաև ուրիշի տնից գողություն անելու մեջ իրեն մեղավոր է ճանաչում։ Սակայն ընթացիկ տարվա հուլիսին երեք հոգով ԼՂՀ-Ադրբեջան սահմանը հատելու և կատարած այլ հանցագործությունների մեջ մասնակի է ընդունել իր մեղքը՝ փաստարկելով, որ ինքը չի իմացել, որ այն կազմակերպված խումբ է։ Ասկերովն իրեն մեղավոր չի ճանաչել նաև Սմբատ Ցականյանին առևանգելու և ազգային ատելության հողի վրա կատարած նրա սպանության մեջ։ Նրա խոսքով՝ երեխայի սպանության գործում մեղավոր է հանցախմբի մյուս անդամ Հասան Հասանովը։ Իր հերթին ամբաստանյալ Գուլիևը ևս իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում:

Այնուհետև դիտարկումով հանդես է եկել դատախազը՝ պնդելով, որ հնարավոր չէր Գուլիևը չիմանար ԼՂՀ պետական սահմանը խախտելու մասին։

Վերջում դատավոր Անատոլի Թադևոսյանը հայտարարել է, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ։ Իսկ դատական վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ օրվա առաջին կեսին տեղի ունեցած դատական նիստում դատախազ Կարեն Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search