Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է կայանար Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։
Դիվերսանտների գործով դատական նիստը հետաձգվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սակայն հիմք ընդունելով Շահբազ Գուլիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանի ներկայացրած միջնորդությունն առ այն, որ ինքն առողջական խնդիրներ ունի և հաշվի առնելով նաև տուժող Վրեժ Բալայանի բացակայությունը՝ գործը քննող դատավոր Անատոլի Թադևոսյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 19-ը։