ԼՂՀ Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության, պետական ծառայության որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից 2014 թվականին հաշվառվել են 1200 տնտեսվարող սուբյեկտներ, և բացի Ստեփանակերտ քաղաքից, բոլոր շրջաններում, դիտարկում է իրականացվել 50 համայնքներում` ներառյալ շրջկենտրոնները:
Կաթնամթերքի, հացի և հրուշակեղենի արտադրամասերում վերացվել են մի շարք թերություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ-ից` հավելելով, որ տեսչության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում` կաթնամթերքի, հացի և հրուշակեղենի արտադրամասերում վերացվել են մի շարք թերություններ:
Մասնավորապես օպերատիվ դիտարկումների, տնտեսվարողներին համապատասխան օրենսդրաիրավական ակտերի ծանոթացման և զգուշացման կառավարման գործիքի օգտագործման շնորհիվ, կաթնամթերքի արտադրամասերում ներկայումս կաթը պարտադիր կերպով մթերվում է միայն անասնաբուժական տեղեկանքների առկայության դեպքում, իսկ վաճառակետեր նախկինի պես առանց պիտակավորման ապրանքներ չեն ուղարկում:
Տեսուչների տված հանձնարարականի համաձայն` պոլիէթիլենային տոպարկները փոխարինվել են կափարիչներով, իսկ պիտակի վրա պիտանելիության ժամկետը մակնշվում է ըստ համապատասխան տեխնիկական հրահանգի: Բացի այդ, կաթնաշորի արտադրության սանիտարական պայմանների բարելավման համար տեղադրվել են մանրեասպան լամպեր, առանց սանիտարական գրքույկների աշխատակիցները ձերք են բերել սանիտարական գրքույկներ: