Այս տարվա հունվարին Հայաստանում կաթնամթերքի գները կայուն են եղել:
Հունվարին Հայաստանում կաթնամթերքի թանկացումը դադարել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ պաստերիզացված կաթը թանկացել է ընդամենը 0,7 տոկոսով, կեֆիրը՝ 1,1 տոկոսով, թթվասերը՝ 0,3 տոկոսով, կաթնաշոռը՝ 0,9 տոկոսով, չանախ եւ լոռի տեսակի պանիրները՝ համապատասխանաբար 1,6 եւ 0,9 տոկոսով: Խտացրած կաթը թանկացել է 3,7 տոկոսով:
Նշենք, որ 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերքը թանկացել է 5,8 տոկոսով՝ հիմնականում կաթի փոշու հաշվին: