Կաթնամթերքի արտադրությունը Հայաստանում դինամիկ աճ է արձանագրում, ինչն արտացոլվում է պաշտոնական վիճակագրության մեջ:
Կաթնամթերքի արտադրությունը Հայաստանում դինամիկ աճ է արձանագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015թ. հունվար-մայիս ամիսներին կաթի արտադրությունը երկրում ավելացել է 6.7 տոկոսով և կազմել 211.5 մլն լիտր:
Մածունի արտադրությունը նախորդ տարվա հինգ ամիսների համեմատ այս տարի ավելացել է 81.2 տոկոսով և կազմել 2 հազար 619.4 տոննա: Թթվասերի արտադրությունն ավելացել է 2.1 անգամ` կազմելով 2 հազար 452.3 տոննա:
Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 417.8 տոննա կաթնաշոռ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 21.3 տոկոսով: 83.2 տոկոսով էլ ավելացել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 75.4 հազար տոննա: