Հայաստանի Հանրապետությունում, Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի տարածքում հանդիսավորությամբ բացվել է 1602 կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման երկհարկանի մասնաշենքը։
Հայաստանում բացվել է ՀՌՕ–ի ռազմական հոսպիտալի նոր մասնաշենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՌՕ–ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ժամանակակից չափորոշիչներով իրականացված հիմնորոգումից հետո շենքում նորոգվել են վերակենդանացման, թերապիայի, վիրաբուժության, վնասքաբանության, էլեկտրակարդիոգրամմայի և ուլտրաձայնային հետազոտությունների բաժանմունքները, ինչպես նաև` ընդհանուր նշանակության հիվանդասենյակները։
Ռազմական հոսպիտալը բազմապրոֆիլ հաստատություն է` ցերեկային և ստացիոնար բուժման հնարավորությամբ, ունի 100 մահճակալ, դիագնոստիկայի, ֆիզիոթերապիայի, վիրաբուժության, ատամնաբուժության, ռենտգենային, պոլիկլինիկական և այլ օժանդակ բաժանմունքներ։
Բժշկական հաստատության նորոգման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի նոյեմբերին։ Կես տարվա ընթացքում վերականգնել են երկհարկանի շենքի տանիքը, փոխել են դռներն ու պատուհանները, աստիճանավանդակները, փոխվել են շենքի միջնապատերը, լիակատար արդիականացում է իրականացվել։ Փոխել են էլեկտրական և սանտեխնիկական սարքավորումները, վերականգնել են օդափոխման համակարգը։
Բժշկական հաստատությունը տարբեր տեսակի հիվանդությունների դիագնոստիկա, բուժական–խորհրդատվական, ստացիոնար և վիրաբուժական օգնություն է տրամադրում զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին ու Գյումրու և Երևանի քաղաքացիներին։