Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Հարավային ռազմական օկրուգի զորքի, ինչպես նաեւ Օդադեսանտային զորքի եւ ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներում մարտունակության անսպասելի ստուգումներ են սկսվել:
Շոյգուն հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքի անսպասելի ստուգման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն, այսօր առավոտվա ժամը հինգից Հարավային ռազմական օկրուգի զորքը, Օդադեսանտային զորքի եւ ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորներ մարտունակության «Լիակատար» վիճակի են բերվում: Այդ պահից մենք սկսել ենք զորքի մարտունակության ստուգումը Հարավ-արեւմտյան ռազմավարական ուղղությամբ», — ասել է նա` հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շոյգուն նշել է, որ ստուգման ընթացքում անհրաժեշտ է գնահատել տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներին հակազդելու Հարավային ռազմական օկրուգի պատրաստությունը: