Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռուսական Հարավային ռազմական օկրուգ ռուսական ռազմաբազայում նոր ուսումնական շրջանի նախապատրատությունների շրջանակներում Կամհուդ բարձրլեռնային ուսումնամարզական համալիրում մեկնարկել է գումարտակային օղակի հրամանատարական կազմի որակավորման բարձրացման փուլը:
ՀՌՕ-ի գումարտակի հրամանատարները մարզվում են Հայաստանի լեռներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, ուսումնական միջոցառումներին ավելի քան 400 հրամանատար է ներգրավվել:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հրամանատարական կազմի հավաքների հիմնական նպատակը մասնագիտական-պաշտոնեական պատրաստվածության մակարդակի եւ ամենօրյա կենսագործունեության, անձակազմի հետ մարզումների անցկացման սպաների մեթոդական վարպետության բարձրացումն է, ինչպես նաեւ ժամանակակից անօդաչու ավիացիոն «Նավոդչիկ-2» համալիրի տեխնիկայի յուրացումը:
Տեսական պարապմունքների ընթացքում հրամանատարները կուսումնասիրեն բարձրլեռնային տեղանքում անձնակազմի վերապատրաստման եւ ուսուցման նոր մեթոդակարգը, ձեռք կբերեն ժամանակակից «Գրանատ», «Լեեր» եւ «Զաստավա» անօթաչու թռչող սարքերի կառավարման գործնական հմտությունները:
Հավաքների ավարտին մասնակիցները կգնահատվեն կրակային, շարային, մարտավարական, ֆիզիկական, հատուկ պատրաստվածության, մարտական մեքենաներ վարելու, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության, ղեկավար փաստաթղթերի իմացության նորմատիվներով: