Հարավային Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները հավաքվել են Բուենոս Այրեսում գտնվող Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի դիմաց, որտեղ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը ներկայացնում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ծրագիրը 2015-ի համար։
Բուենոս Այրեսում դաշնակցականները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Asbarez-ի փոխանցմամբ՝ դաշնակցական երիտասարդները թռուցիկներ են բաժանել Թուրքիայի վարած արտաքին իրական քաղաքականության մասին:
«Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբիները շարունակում են ստեր տարածել` ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,- ասել է երիտասարդներից մեկը: Դաշնակցական երիտասարդները նշել են, որ Թուրքիան միակողմանի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` նրան ֆինանսապես ճնշելու համար, որպեսզի Հայաստանը դադարեցնի պահանջները Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման պայքարի հարցում: