ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիոսկոս Պապին այն բանի համար, որ նա Վատիկանում պատարագի ժամանակ օգտագործել է «ցեղասպանություն» բառը:
Թող Հռոմի Պապի խոսքն արթնացնի ճշմարտությունը նաեւ այլոց մեջ. Ադամ Շիֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Շնորհակալ եմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեցիք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Թող Ձեր խոսքն արթնացնի ճշմարտությունը նաեւ այլոց մեջ»,-գրել է Շիֆն իր միկրոբլոգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապը Վատիկանում, ապրիլի 12-ին, սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ են դարձել իրենց ազգային պատկանելիության համար: