ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի առթիվ` ոգեկոչելով նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:
Լեռնային Ղարաբաղը աճող տնտեսությամբ ժողովրդավար երկիր է. Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 25-ամյակի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր նշվում է Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակը, որը նաև առիթ է ոգեկոչելու բոլոր այն մարդկանց հիշատակը, որոնց կյանքի գնով ձեռք է բերվել Արցախի ազատությունը: Չնայած քառորդ դար տևած անկախության ընթացքում հանդիպած բազմաթիվ մարտահրավերներին` Լեռնային Ղարաբաղը աճող տնտեսությամբ ժողովրդավարական երկիր է:
Այս տարվա ապրիլին Ադրբեջանը իրագործել է իր ամենավայրագ հարձակումը շփման գծի ողջ երկայնքով, ինչը հանգեցրել է հարյուրավոր քաղաքացիների և զինվորականների մահվան: Միացյալ Նահանգները պետք է կանխի այս վտանգավոր և ապակայունացնող ագրեսիան` պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին, հետաքննելով պատերազմական հանցագործությունները և պահանջելով խաղաղ կարգավորման հաստատումը», - ԱՄՆ կոնգրեսականը գրառել է իր ֆեյսբուքյան էջում: