Վատիկանի դիվանագետները կանխամտածված կերպով զգույշ էին՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից, այդ պատճառով, կիրակնօրյա պատարագի ժամանակ, որին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքվածների առջեւ օգտագործելով այդ բառը՝ Ֆրանցիսկոս Պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել:
«The New York Times». Ֆրանցիսկոս Պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրել է «The New York Times» պարբերականը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագին Հռոմի Պապի հայտարարությունը, որում նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Պարբերականը մեջբերում է Վատիկանի պատմաբան Ալբերտո Մելոնիի խոսքերը, որն ասել է, որ Ֆրանցիսկոսի հայտարարությունը համապատասխանում է նրա խոսելաոճին եւ բոլոր զոհերի հանդեպ համակրանքին:
«Նա որոշեց օգտագործել բառեր, որոնք կիրառում են հայերը, դրանք օգտագործել զոհերի տեսանկյունից: Դա հենց Ֆրանցիսկոսն է»,- ասել է Մելոնին: