Աշխարհահռչակ երգչուհի Շերը 22 տարի առաջ իր Հայաստան այցելությունից լուսանկար է հրապարակել:
Հայաստան այցը դեռ ապրում է իմ սրտում . Շեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ «22 տարի առաջ ես մարդասիրական օգնություն տարա Հայաստան: Այդ այցը մինչ օրս ապրում է իմ սրտում: Ես երբեք չէի տեսել նման տառապանք եւ նման արժանապատվություն: Ես այնքան հպարտ էի»,- գրել է Շերը:
Երգչուհին հրապարակել է կտրված ծառերով այգու լուսանկարը, պարզաբանելով, որ բնակիչները ստիպված էին կտրել ծառերը, որպեսզի տաքացնեն իրենց տները: «Գլամուրային չէ, բայց մենք մրսում էինք, չկար ջերկություն, ջուր, էլեկտրականություն, սնունդ»,-գրել է նա: