Մայիսի 13-15-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ:
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից: Աղբյուրի հաղորդմամբ, մայիսի 13-15-ն օդի ջերմաստիճանը հանրապետությունում չի փոխվի և ցերեկային ժամերին սպասվում է +16 +19-ը, իսկ գիշերները՝ +11 +13 աստիճան տաքություն:
Մայիսի 16-ից հանրապեըության տարածքում կդադարեն տեղումները, իսկ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: