Կարկտահարությունից և սելավներից Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 962 հա ցանքատարածություն, որից 239 հա 50 տոկոսով, 438 հա՝ 50-80 տոկոսով, 285 հա՝ 80-100 տոկոսով։
Կարկուտն ու սելավները զգալի վնասներ են հասցրել Մարտունու շրջանի ցանքատարածություններին
Կարկտահարությունից և սելավներից Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 962 հա ցանքատարածություն, որից 239 հա 50 տոկոսով, 438 հա՝ 50-80 տոկոսով, 285 հա՝ 80-100 տոկոսով։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի (Կարինե Դադամյան) հետ զրույցում տեղեկացրել է Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Միքայել Բաբայանը:
Ընդհանուր առմամբ 80-100 տոկոսով վնասվել են շուրջ 113 հա խաղողի և թթենու այգիներ, ինչպես նաև՝ 35 հա եգիպտացորենի, հաճարի, ծխախոտի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածություններ։
Կան նաև երաշտից տուժած այլ ցանքատարածքներ ևս, որոնց վնասի չափի ճշտումն, ըստ գյուղբաժնի վարիչի, ընթացքի մեջ է:
«Եթե նախորդ տարիներին մկներից ու մկնանման կրծողներից ցանքսերը զ•ալի վնասներ էին կրում, ապա վերջին տարիներին այն նվազագույնի է հասցվել` շնորհիվ ժամանակին և ճիշտ իրականացրած պայքարի»,- ասաց Մ. Բաբայանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են կազմակերպվել ավելի քան 14 հազ. հա խոպան հողերում և դաշտերում։