Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար Կանադայի բարձրագույն պարգևի է արժանացել:
Ատոմ Էգոյանը Կանադայի բարձրագույն պարգևի է արժանացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ asbarez.com-ի փոխանցմամբ՝ Էգոյանից զատ պարգևի է արժանացել ևս 4 արվեստագետ` կոմպոզիտոր, նվագավար Ուոլթեր Բոդրոն, դերասանուհի Դիանա Լեբլանը, երգիչ, երգահան Սառա ՄքԼահանը, պրոդյուսեր Էռ Էյջ Թոմփսոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պարգևից զատ մրցանակակիրներից ամեն մեկը կստանա 25.000-ական դոլար: Հայտնի է, որ պարգևատրման արարողությունը կայանալու է մայիսի 29-ին` Օտտավայում: