Հունվարի 10-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք խնդիրների շուրջ:
Քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը
11 հունվարի Արցախպրես: Հունվարի 10-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք խնդիրների շուրջ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրակարգի համաձայն ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա.Խաչատրյանը ներկայացրեց ոլորտի զարգացմանն ուղղված ենթաշրջանային ծրագրերի կատարման ընթացքը և 2014 թվականին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարներն ամփոփ տեղեկություններ հաղորդեցին 2013 թվականին իրականացված աշխատանքների մասին: Քննարկվել են նաև մկնանման կրծողների դեմ պայքարի, գարնանացանի նախապատրաստման և արտեզյան ջրհորների միջոցով ոռոգման համակարգն ընդլայնելու վերաբերյալ հարցեր: Կառավարության ղեկավարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարականներ է տվել` ակտիվացնելու մկնանման կրծողների դեմ պայքարը՝ Հադրութի, Մարտունու և Քաշաթաղի որոշ տարածքներում, ինչպես նաև ուսումնասիրել արտեզյան ջրհորներով ոռոգվող հողատարածքներում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման հնարավորությունները: