Artsakhpress

Տնտեսական

Մարտունու շրջանում աշնանացանի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Այս տարվա բերքահավաքի տակ Մարտունու շրջանում աշնանացան հացահատիկայինների 13854 հա ցանքս է կատարվել` նախորդ տարվա 10470 հա-ի փոխարեն:

Մարտունու շրջանում աշնանացանի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Մարտունու շրջանում աշնանացանի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Այս տարվա բերքահավաքի տակ  Մարտունու շրջանում աշնանացան  հացահատիկայինների    13854  հա ցանքս է կատարվել` նախորդ տարվա 10470 հա-ի փոխարեն:  

Այդ մասին  «Արցախպրես»-ին հայտնեց Մարտունու  շրջվարչակազմի  աշխատակազմի  հողօգտագործման  և  հողաշինարարության  բաժնի  պետ Միքայել  Բաբայանը` նշելով, որ  չնայած  անցած տարի շրջանը մեծ վնասներ  էր կրել կարկտահարությունից  ու երաշտից, բայց այս տարի աշնանացանի ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվան: Խոսելով 2013թ-ի բերքահավաքի արդյունքներից` Մ.Բաբայանը նշեց, որ հացահատիկային մշակաբույսերի  համախառն բերքատվությունը  կազմել է 19.452 տոննա, կամ հեկտարից միջինը 18,6 ցենտներ:  «Բավարար ցուցանիշներ  են  գրանցվել  նաև խաղողագործության  ոլորտում, մասնավորապես` շրջանի  116,85 հա-ի  հասնող  խաղողայգիներից  շուրջ 9.733,5 տոննա  խաղող  է մթերվել, որի  միջին  բերքատվությունը  կազմել  է  83,6 ցենտներ  հեկտարից»,- ասաց Մ. Բաբայանը:                

Անդրադառնալով  ընթացիկ  տարվա ծրագրերին` բաժնի  պետը նշեց, որ  ԼՂՀ  կառավարության կողմից    մշակված  ծրագրով    2014թ-ին  Մարտունու  շրջանի  վերին  ենթաշրջանի  20  համայնքներում  բազմամյա  մշակաբույսերի  ցանքատարածությունների ընդլայնման   և  հողերի  արդյունավետ  օգտագործման  նպատակով  հատկացվել է 26590 լիտր դիզվառելիք  և 13 մլն.290 հազ.  դրամի  չափով  ֆինանսական  աջակցություն` բազմամյա  մշակաբույսերի` մասնավորապես  կորնգանի  և  առվույտի ցանքատարածություններն այս  տարի  230 հեկտարով ընդլայնելու համար, որոնք անցած  տարում  380 հեկտար  էին  կազմում:

Նախորդ տարվա կարկտահարություններից  և  երաշտից  տուժել  են  շրջանի  ավելի  քան 21175 հա  ցանքատարածություններ` ներառյալ   նաև   61,086  հա  վնասված  խաղողայգիներ: ԼՂՀ  կառավարության  2013թ. որոշման  համաձայն 100 տոկոսով  վնասված  խաղողայգիների սեփականատերերին  յուրաքանչյուր  հեկտարի  դիմաց  100 հազարական  դրամի  չափով  միանվագ  աջակցություն է ցուցաբերվել, ինչպես նաև    հողօգտագործողները երկու  տարով    ազատվել  են   հողի    հարկերից  և  վարձավճարներից:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search