Artsakhpress

Ռազմական

Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ զինծառայողների ծնողներն այցելել են զորամասեր

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների համար կազմակերպվում է այցելություններ զորամասեր:

Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ զինծառայողների ծնողներն այցելել են զորամասեր

Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ զինծառայողների ծնողներն այցելել են զորամասեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում իրենց զավակներին տեսակցելու նպատակով հունիսի 5-ին զինվորների ծնողների հերթական խումբը մեկնեց  սահմանամերձ զորամասեր :


Զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախարարն ու քաղաքապետը զրուցեցին ծնողների հետ, հետաքրքրվեցին նրանց տրամադրվածությամբ և հուզող հարցերով: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը` ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն հայտնեցին Սեյրան Օհանյանին և Տարոն Մարգարյանին ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և հատուկ ուշադրության համար: Պաշտպանության նախարարն ու քաղաքապետն էլ հավաստիացրին, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու և ավելի մեծ թափ է ստանալու:


Հատկանշական է, որ ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողների հնարավորություն է ընձեռվել մեկնելու սահմանամերձ զորամասեր և անձամբ ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին:


Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը և իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատեց, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ բանակն, իսկապես, հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ նմանատիպ միջոցառումները բարձրացնում են զինվորների ոգին:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելեց, որ սկիզբ է դրվել ևս մեկ գեղեցիկ ավանդույթի, ըստ որի, պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներն են այցելում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում և գալիս տուն: Այս նախաձեռնությունը նույնպես լինելու է շարունակական: Քաղաքապետը նաև նշեց, որ զինվորներին տեսակցելուց բացի հերթական այցելության շրջանակում հաճելի  անակնկալներ են սպասվում:


Հավելենք, որ այս տարվա առաջին այցի շրջանակում ՀՀ սահմանամերձ զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ամբողջ ճանապարհին ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում կլինեն նաև բժիշկներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search