Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռիգայի Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լատվիերեն թարգմանության գրքի շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Ռիգայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գիրքը անգլերենից լատվիերեն թարգմանել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գրքի շնորդհանդեսին ներկա էին Լատվիայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, Սաեյմայի (խորհրդարան), ԱԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Լատվիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, «Յումավա» հրատարակչության տնօրեն Յուրիս Վիսոցկիսը, ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, վեպի թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:
Միջոցառման վերջում հանդիսատեսին են ներկայացվել հայկական մշակույթի գործեր, Լատվիայի հայ ականավոր գործիչ, Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը կատարել է հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, իսկ հայ համայնքի պատանիներն ու երիտասարդները արտասանել են հայկական բանաստեղծություններ և ժամանակակից երգեր: