Ռիգայի օդանավակայանում airBaltic ավիաընկերության օդանավի վթարային վայրէջքի պատճառը անիվների անսարքությունն է, հայտարարել է օդանավակայանի վարչության անդամ Թալիս Լիմկայտիսը:
Ուղեւորատար օդանավը Ռիգայում վթարային վայրէջք է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կոպենհագենից Ռիգա չվերթը ավելի քան մեկ ժամ ուշացումով է վայրէջք կատարել: Նախնական տեղեկություններով՝ օդանավում 64 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 4 անդամ: airBaltic-ը ավելի մանրամասն տեղեկատվություն կհաղորդի հանգամանքների ամբողջական հետազոտությունից հետո
Պատահարը չի անդրադարձել օդանավակայանի աշխատանքի վրա՝ բոլոր չվերթները կատարվել են չվացուցակի համաձայն: Անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունից հայտնել են, որ բժիշկներին օդանավակայան են հրավիրել, բայց 20 րոպե հետո կանչը չեղարկվել է, փոխանցում է «Sputnik-Լատվիա»-ն: