ԼՂՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության կողմից պարզվել է, որ Շուշի քաղաքում, առևտրի համար չնախատեսված, հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, իրականացվել է մսամթերքի բակային վաճառք։
Շուշի քաղաքում կասեցվել է մսամթերքի բակային վաճառքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՍԱՊԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ մսի պիտանելիությունը ստուգելու նպատակով «Շուշիի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ում իրականացվել է լաբորատոր փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ սննդի մեջ օգտագործելու համար այն պիտանի է։
Սակայն հաշվի առնելով որ վաճառքը իրականացվում է առևտրի համար չնախատեսված հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժության տեսչության մասնագետների հանձնարարականով չիրացված մսի հետագա վաճառքը նշված պայմանների պարագայում արգելվել և հանվել է շուկայից: Տեսչությունը քաղաքացիներին նաև կոչ է անում, առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և առևտրի հակասանիտարական պայմանների դեպքում, չգնել մսամթերք: