Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 27-ի երեկոյան Բիքֆայայի Սբ Աստվածածին վանքում ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչներին:
Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի և մարոնիտ եկեղեցու հոգևոր պետի ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկման հատուկ թեմա են դարձել Բեյրութում տեղի ունեցող ցույցերը, ինչպես նաև երկրի անդորրությունը պահելու և նախագահական ընտրությունները շուտափույթ կերպով իրականացնելու անհրաժեշտությունը:
Վեհափառ Հայարապետն իր զորակցությունն է հայտնել ժողովրդի ընդվզմանը` միաժամանակ զգուշացնելով ցույցերին քաղաքական բնույթ տալու և օրինական ուժերի հետ բախումներ առաջացնելու վնասակար փորձերից: Նորին Սրբությունը նաև շեշտել է շուտափույթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը` այն համարելով երկիրը դիմագրավող մի շարք հարցերի լուծմումն ապահով ճանապարհ:
Վեհափառ Հայարապետն ընդունել է նաև մարոնիտ եկեղեցու հոգևոր պետ Ռայի Պատրիարքի ներկայացուցչին: Վերջիններս Նորին Սրբությանը տեղեկացրել են պատրիարքի հետ ունեցած հանդիպումների, հատկապես նոր նախագահի ընտրությանն առնչվող հարցերի մասին: Խորհրդակցության գլխավոր թեման դարձել է առաջիկա երկուշաբթի օրը Բքերքում տեղի ունենալիք քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի հանդիպումը: Այս շրջանակներում Վեհափառ Հայարապետն իր պատկերացումն է ներկայացրել հոգևոր պետերի կողմից կատարվելիք հայտարարությունների մասին: