Իրանի հայ գործարարների միության անդամները դեկտեմբերի 19-ին հյուրընկալել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
Իրանի հայ գործարարների միությունը հյուրընկալել են Արամ Ա կաթողիկոսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
Ողջույնի խոսքով է հանդես եկել միության նախագահ Հակոբ Հակոբյանը, ով մեծապես գնահատել է ազգային և հոգևոր ոլորտներում 20 տարիների ընթացքում Վեհափառ Հայրապետի ունեցած մեծ վաստակը: Այնուհետև ելույթ է ունեցել իրանահայ «Ալիք» օրաթերթի տնօրեն Արա Շահնազարյանը:
Հանդիպման փակումը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Նա բարձր է գնահատել Իրանի հայ գործարարների միության ներդրումն իրանահայ մշակութային, կրոնական և ազգային բնագավառներում: