Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել է «սև ցուցակում» ներառել արտասահմանցիներին, որոնք կմասնակցեն Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին կայանալիք օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի համերգին։
Ադրբեջանը սպառնացել է պատժել ԼՂՀ-ում Լյուբով Կազարնովսկայայի համերգի հանդիսատեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` գերատեսչության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։
Կազարնովսկայայի ելույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երգչուհին Ստեփանակերտում կներկայացնի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։
Հուլիսին Բաքուն «անցանկալի անձ» էր հայտարարել երգչուհուն՝ հուլիսի 2-ին ԼՂՀ այցելելու համար։ Նա մի շարք վարպետության դասեր էր անցկացրել «Տնջրե» դասական երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում։