Ճանաչված օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան շնորհավորել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին`ստեղծման 10-ամյակի կապակցությամբ:
Լյուբով Կազարնովսկայան Երիտասարդական նվագախմբին ստեղծագործական հաղթանակներ է մաղթել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ հաճույքով ուզում եմ շնորհավորել Հայաստանի հիասքանչ կոլեկտիվ երիտասարդական նվագախմբին նման հրաշալի, մեր օրերում` շատ էական տարեթվի` 10-ամյակի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ նվագախմբին արվեստում գեղեցիկ մեծ ճանապարհ, որովհետև նրանք արժանի են դրան, նրանք իրական են: Շնորհավորում եմ, սիրում եմ և մաղթում եմ ամեն տեսակի ստեղծագործական հաղթանակներ»,- տեսաբացիկում Լյուբով Կազարնովսկայան:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տոնում է ստեղծման 10-ամյակը: Հոբելյանի առթիվ հունվարի 25-ին կկազմակերպվի տոնական երեկո, որին կմասնակցի նաև աշխարհահչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: 2008-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ: Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և դրա սահմաններից դուրս: