Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանցի քննիչները թող իրենց կանանց հետ շփվեն

ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը, ով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր օդանավակայանում, այնուհետ ազատ արձակվել:

Ադրբեջանցի քննիչները թող իրենց կանանց հետ շփվեն

Ադրբեջանցի քննիչները թող իրենց կանանց հետ շփվեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ : Комсомольская правда թերթի փոխանցմամբ՝ գործարարը նշել է, որ ձերբակալությունը եղել է Ադրբեջանի նախաձեռնությամբ, սակայն նա բաց է թողնվել, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է։

 Այն հարցին, որ ռուս գործարարը, կարծես, շատ է բարկացրել պաշտոնական Բաքվին՝ այցելելով ԼՂՀ, և դրա պատճառով քննիչներ են մեկնել ՌԴ՝ նրա հետ շփվելու համար, և արդյոք նա ցանկանում է տեսնել նրանց, Ստերլիգովը պատասխանել է. «Նրանք, որքան ցանկանում են, կարող են շփվել իրենց ադրբեջանցի կանանց հետ։ Դա նրանց գործն է։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, և մինչ ռուսական իրավապահ մարմինները չցանկանան, որ ես որևէ մեկի հետ շփվեմ՝ ես ոչ մեկի հետ չեմ հանդիպի։ Նման առաջարկներով ինձ ոչ ոք դեռ չի դիմել»։

 Գործարարը նշել է, որ ինքը ոչ այնքան հանդուրժող վերաբերմունք ունի թշնամիների նկատմամբ։ Նրա խոսքով, սակայն, նա միշտ ուրախ է ընկերներին։

«Ե՛վ սեղան կգցենք, և՛ անկողին կտանք, իսկ նրանց հետ, ովքեր ցանկանում են քանդել մեր կյանքը, մենք առանձնապես չենք շփվում։ Այլ երկրների քննիչներն ինձ՝ որպես ՌԴ քաղաքացու, այսօր հետաքրքրում են այնքան, որքան այլմոլորակայինները. ես անտարբեր եմ»,- հայտարարել է Ստերլիգովը։

 Այս պատմությունից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ դիրքորոշման պահպանման վերաբերյալ հարցին գործարարը պատասխանել է, որ այդ ամենը ներկայացված է իր դասագրքում, որը հրապարակված է իր կայքում։ Ադրբեջանը պահանջում է ջնջել այն համացանցից, սակայն գործարարը չի պատրաստվում դա անել, և իր կարծիքը կպնդի նաև հետագայում։

 Հիշեցնենք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում բնակված գործարարի փաստաբանը երեկ հայտնել էր, որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո Ստերլիգովը ձերբակալվել է ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։ Փաստաբանը ենթադրել է, որ դա կապված է նրա հետ, որ Ադրբեջանի իշխանությունները գործարարի նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ «սահմաններն անօրինական հատելու համար»:

 Նշվում էր նաև, որ Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search