Artsakhpress

Հասարակական

Ո՞ր ուսանողներին կրթաթոշակ կտրամադրվի

Այսօր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպել է առաջին կուրսեցիների հետ:

Ո՞ր ուսանողներին կրթաթոշակ կտրամադրվի

Ո՞ր ուսանողներին կրթաթոշակ կտրամադրվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի պետական համալսարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ շնորհավորելով մայր բուհի ուսանողի կոչմանն արժանանալու կապակցությամբ` Մ. Մինասյանը ներկաներին հավաստիացրել է, որ բուհի բոլոր ստորաբաժանումները, առաջնորդվելով կրթության որակի բարելավման և ուսանողամետ ուսուցման կազմակերպման սկզբունքով, պատրաստ են պատշաճ կազմակերպել ԱրՊՀ ուսանողի ուսումնառությունը, որի համար ստեղծված են բոլոր պայմանները` հմուտ պրոֆեսորադասախոսական անձնակազմ, կահվորված լաբորոտորիաներ և կաբինետներ, գիտական և էլեկտրոնային գրադարաններ, ընթերցասրահներ:

«Հանդիսանալով հանրապետության գլխավոր գիտակարթական կենտրոնը` բուհն այսօր նպատակ ունի ոչ միայն թողարկել գիտելիքներով և հմտություններով զինված մասնագետ, այլև հասարակական ակտիվ դիրք ունեցող քաղաքացի, ուստի մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն գիտակրթական առաջընթացի ապահովմանն ուղղված քայլերով»,- նշել է Մ. Մինասյանը: Ռեկտորը ներկաներին հորդորել է անմասն չմնալ բուհի ներքին և արտաքին գործընթացներից և անմիջական մասնակիցը լինել ինչպես ձևավորված ավանդույթների պահպանմանը, այնպես էլ նորերի ձևավորմանը, քանզի «ուսանողամետ ուսուցումը ենթադրում է նաև այդ»:

Բուհի ղեկավարն անդրադարձել է ուսուցման կրեդիտային համարգին, ուսանողների հետ կնքվող պայմանագրերին, ուսանողի իրավունքներին և պարտականություններին, կրթաթոշակների տրամադրման, զեղչերի, հանրակացարանում բնակվելու, դիմում-բողոքների կարգերին և այլն:

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է հատկապես կրթաթոշակների տրամադրման կարգին, որի դրույթները բխում են ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումից, որում հստակ սահմանված է կրթաթոշակի էությունը. կրթաթոշակը ֆինանսական խրախուսանք է, որը ենթադրում է ակադեմիական առաջադիմություն, պատշաճ վարքագիծ և հասարակական ակտիվություն:

«Հիմք ընդունելով կառավարության որոշումը,- ասել է ռեկտորը,- ընթացիկ ուսումնական տարվանից կրթաթոշակ կտրամադրվի` հաշվի առնելով ոչ միայն ակադեմիական առաջադիմությունը, այլ նաև վարքագիծն ու հասարակական ակտիվությունը»: Ընդհանրացնելով հանդիպումը` Մ. Մինասյանը ներկաներին կոչ է արել ուսումնասիրել գիտխորհրդի կողմից ընդունված կանոնակարգերը, որոնք տեղադրված են համասլասրանի պաշտոնական կայքէջում` asu.am, տեղյակ լինել սեփական իրավունքներին ու պատրականություններին և դրանք կիրառել գործնականում: Հանդիպման վերջում ռեկտորը պատասխանել է ուսանողների հարցերին, հաջողություններ մաղթել համատեղ աշխատանքում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search