Հայ Կրթական Հիմնարկությունն Արցախի ուսանողների համար հայտարարում է Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների անվան կրթաթոշակի մրցույթ 2016-2017թթ. ուսումնական տարվա համար:
Արցախի ուսանողների համար կրթաթոշակի մրցույթ է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ Կրթական Հիմնարկության կայքէջի փոխանցմամբ՝ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը) խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Մրցույթին կարող են մասնակցել 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արցախից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2016 ապրիլի 18-ից մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ (՝ Մաշտոցի 13, Դերասանի տուն) կամ առցանց ուղարկել aefscholarships@gmail.com հասցեին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մանրամասն պարզաբանումների համար ժամը 10:30-ից մինչև 17:30-ը պետք է դիմել Արմինե Հարոյանին, հետևյալ հեռախոսահամարով՝ (374 10) 53-14-85 (զանգեն միայն ուսանողները և ոչ թե ծնողները ) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով: