Ավարտին է մոտենում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը:
Նոր ուսումնական տարում շահագործման կհանձնվի Չափարի դպրոցական շենքը
Ավարտին է մոտենում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը: Ծրագիրը հովանավորում է հայաստանաբնակ բարերար Վարուժան Գրիգորյանը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը` հղում կատարելով Հայաստան համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքին։
Նշենք, որ Չափար գյուղի կիսավեր միջնակարգ դպրոցը` կառուցվել է 1932թ.ին: Գյուղի 52 դպրոցականները սեպտեմբերից կհաճախեն նորակառույց և ժամանակակաից ստանդարտներին համապատասխան դպրոցը, որի կառուցումը հովանավորում է գյուղի նախկին բնակիչն ու դպրոցի շրջանավարտը: