Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հրապարակել, որում գործընկերներին առաջարկել է դիմել նոբելյան կոմիտեին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2016թ. Խաղաղության մրցանակի առաջադրելու:
Ադամ Շիֆը Հռոմի պապին առաջադրել է Նոբելյան մրցանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից։
Նամակը շրջանառության մեջ է դրվել Կոնգրեսում Հռոմի պապի ելույթի նախօրեին: Կոնգրեսականն ընդգծել է պապի հավատարմությունը խաղաղությանը, մոլորակի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը, նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանությունների դատապարտման հարցում:
«Անգերազանցելի պերճախոսությամբ, համեստությամբ եւ ցավակցությունով Պապն իր հեղինակությունն օգտագործեց՝ ամբողջ աշխարհի ժողովուրդներին հոգեւորության, բարոյականության կոչ անելու համար: Հռոմի պապը մարդու հիմնարար իրավունքների խոսափողն է, արժանի է Նոբելյան կոմիտեի մրցանակին»,- ասվում է նամակում:
Ադամ Շիֆը նաեւ ընդգծել է Հռոմի պապի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: