Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։
Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 129 հազար տոննա խաղող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող:
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: