Ադրբեջանական կրակոցների հետեւանքով Այգեհովիտում չհավաքված խաղողի բերքի դիմաց գյուղացիները ստացել են փոխհատուցում։
Ադրբեջանական կրակոցների հետեւանքով չհավաքված խաղողի դիմաց գյուղացիները փոխհատուցում ստացան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը։
«Կառավարությունը չհավաքված խաղողի բերքի դիմաց 16 մլն դրամ է հատկացրել մեր գյուղին։ Գումարն ամբողջությամբ փոխանցվել է տուժած գյուղացիներին»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ գյուղացիներն այլեւս որեւէ բողոք չունեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերին Տավուշի մարզպետարանը որոշել էր դադարեցնել խաղողի բերքահավաքը Այգեվիտ համայնքի այգիներում, որտեղ այդ պահին 150 տոննա բերք կա: Նշենք, որ այդ այգիները գտնվում են հակառակորդի նշանառության տակ:
Համայնքի 12 ընտանիք խաղողի մթերման համար պայմանագրեր էր կնքել երեւանյան գործարանի հետ: Հայտնի չէ, թե ինչ է լինելու այդ պայմանագրերի հետ: