Artsakhpress

Տնտեսական

Խաղողի մթերման գործընթացը կավարտվի հոկտեմբերի 25-ին

Խաղողի մթերման գործընթացում առաջացած դժվարությունների հիմնական պատճառը հունվար-օգոստոս ամիսների ընթացքում գինու 42, իսկ կոնյակի 50% արտահանման ծավալների կրճատումն է:

Խաղողի մթերման գործընթացը կավարտվի հոկտեմբերի 25-ին

Խաղողի մթերման գործընթացը կավարտվի հոկտեմբերի 25-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14,  ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նման դիտարկում արեց  ՀՀ  գյուղատնտեսության նախարարի տեղակալ  Գառնիկ Պետրոսյանը:

«Գործարանները չիրացված արտադրանքի հետ կապված ֆինանսական խնդիրներ ունեն,իսկ մթերումները կատարվում են, և պետք է մթերված բերքի դիմաց  վճարումներ կատարվեն: Գումարած դրան, այս տարի խաղողի բարձր բերքը ևս խնդիրներ է առաջացրել»,-  նշեց նա` հավելելով, որ խաղողի համախառն բերքն այս տարի  կազմել  է 276.000 տոննա: Սեպտեմբերի 7-ից սկսած  արդեն մթերվել է  196.000 տոննա խաղող,  նախորդ տարվա 184.000 տոննայի դիմաց:  Իսկ բարձրարժեք, քիշմիշային տեսակի խաղողները կհանձնվեն պահպանության սառնարանային տնտեսություններում, և  ակնկալվում է, որ մոտավորապես 30.000 տոննա խաղող  կտրվի պահպանության:

«Մի շարք ընկերություններ բավականին լուրջ քայլեր կատարեցին, լրացուցիչ տարողություններ  ձեռք բերեցին, որպեսզի բերքի ամբողջ ավելցուկը մթերվի: Այժմ ճշտվում են  խաղողի մնացորդային քանակությունները, որոնք  էլ կվերաբախշվեն  մթերող ընկերությունների վրա,, և մինչև հոկտեմբերի 25-ը գործընթացն ավարտին կհասցվի»,- ասաց Պետրոսյանը:

Խոսելով  խաղողի մթերման միջին գնի մասին` փոխնախարարը նշեց, որ մինչև բերքահավաքը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ խաղողի մթերման միջին գինն  ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կազմի 150 դրամ:

«Խոշոր ընկերությունները հիմնականում այդ գինն ապահովեցին, իսկ հետագայում արդեն բերքի որակից կախված, հատկապես շաքարների պարունակության հարցում, փոխհամաձայնեցված պայմաններում մթերումները կատարվել են մի քիչ ավելի ցածր գնով»,- ասաց նա` նշելով, որ պաշտոնական տվյլաներով մթերումներն  արվել են` 90,100, 110 դրամով: 

Վերջերս Տավուշի մարզի Բերդ քաղաքում առաջացած մթերման խնդրին անդրադառնալով` Պետրոսյանը նշեց, որ մթերման  ամբողջ ժամանակահատվածում գյուղատնտեսության նախարարությունը հատուկ ուշադրություն կենտրոնում էր պահել Տավուշի մարզը: «Սահմանամերձ տարածքներում  խնդիրը տեղափոխվում է նաև բարոյական հարթություն, քանի որ վերջին օրերին հակառակորդի կողմից կրակոցների տակ մարդիկ բերքահավք էին կատարում, և ամեն ինչ արվում էր, որպեսզի բերքը մթերվի: Հետագայում երբ Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը մթերումը դադարեցրեց, պարզվեց, որ  դեռևս 100-120 տոննա չմթերված խաղող կա Պառավաքար, Չինարի և Այգեձոր համայնքներում: Վերաբացվեց Երևաի կոնյակի գործարանի  Բերդի մասնաճյուղն  ու այնտեղ  տեղափոխվեց  մնացած ամբողջ բերքը»,- նշեց Պետրոսյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search