Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից հոկտեմբերի 1-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից:
Հայկական զինուժը Երասխի ուղղությամբ կանխել է ադրբեջանական ներթափանցման փորձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են: