Բուենոս Այրեսում հոկտեմբերի 4-ին անցել է «Վազում է Հայաստանը» անվանումով վազքարշավ:
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Վազում է Հայաստանը» վազքարշավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ ավելի քան 2000 մարդ է մասնակցել թվով վեցերորդ վազքարշավին, որի թեման էր դարձել «հավասարություն ու հիշողություն» կարգախոսը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը։
Կազմակերպիչների խոսքով վազքարշավի հիմնական ուղերձը հետեւյալն է.«Մենք առաջ ենք շարժվում: Մենք բոլորս դեռ ողջ ենք»:
Վազքն անցել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում: Մասնակիցների մեծամասնությունը ծագումով հայ չէ: