Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը կարող է ի հայտ գալ այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձեռք բերվեն հիմնական պայմանավորվածությունները։
Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել կողմերի համաձայնությամբ. Պոպով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը ԱՊԱ-ին տված հարցազրույցում։
«Խաղաղության պահպանման նպատակով բազմազգ ուժերի տեղակայմանը պիտի նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան որոշումը, ինչպես որ նախատեսված է Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ։ Խաղաղապահ ուժեր տրամադրելու պատրաստ երկրներից նման զորակազմի ընտրությունը կիրականացվի հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա», - հայտարարել է Իգոր Պոպովը։