Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ` զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության, բարձր մակարդակի երկկողմ համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման, առեւտրատնտեսական համագործակցության խնդիրները:
Բացի այդ, երկու երկրների նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Անթալիայում «Քսանի խմբի» գագաթաժողովի շրջանակներում:
«Պուտինն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին «Աջակցման խմբի» նախարարական հանդիպման արդյունքների ֆոնին»,-հաղորդել է մամուլի ծառայությունը:
Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի առթիվ: Իր հերթին Էրդողանը ցավակցություններ է հայտնել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ: