ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին Ռուսաստանի քաղաքներից մեկում:
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իսկապես, հիմա դիվանագիտական ալիքներով նախապատրաստվում է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Մենք պայմանավորվել ենք, որ այս հանդիպումը կկայանա օգոստոսի առաջին տասը օրերին, Ռուսաստանի դաշնությունում՝ բայց քաղաքն ու օրը դեռ հայտնի չեն»- ասել է Պեսկովը:
Նա հերքել է այն տեղեկությունը, որ հանդիպումը Բաքվում է ծրագրված: «Բաքվում ծրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- պարզաբանել է Պեսկովը:
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական դիմակայությունը Ակարայում ու Ստամբուլում էր ծավալվել: